Եմենի ընդդիմությունը հրաժարվել է երկրում լարվածությունը թեթեւացնելու նպատակով բանակցություններ վարելու կառավարության առաջարկից:
Եմենյան ընդդիմության առաջնորդներից մեկը` Մոհամմեդ Բասինդվան հայտարարել է, որ բանակցությունների մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի դեռ երկրի նախագահ Ալի Աբդալլահը չի ստորագրել իշխանությունը հանձնելու նախագիծը, որն առաջարկել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշենք, որ հունիսի սկզբում վիրավորված Սալեհն այժմ բուժման նպատակով գտնվում է Սաուդյան Արաբիայում:




























