Երեւանում հուլիսի 23-ի գիշերը Արաբկիրի վարչական շրջանում ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 26-ամյա Սարիբեկ Թ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան Հրաչյա Քոչարի եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել է 28-ամյա Ռայմոն Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենային: Opel-ի 2 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























