ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բոլոր եվրոպացիներին կոչ է արել նվազեցնել էներգիայի սպառումն անհատական ​​մակարդակով՝ այդպիսով նվազեցնելով ռուսական գազից կախվածությունը։

«Մենք պետք է կտրենք մեզ Ռուսաստանին կապող պորտալարը, դադարեցնենք ֆինանսական հոսքերը․․․Մենք կարող ենք դա անել մակրոտնտեսական մակարդակով, ինչպես երեկ արեց Եվրահանձնաժողովը՝ իր նոր հրահանգով, որի նպատակն է երկու երրորդով նվազեցնել ռուսական գազից կախվածությունը մինչև տարեվերջ․․․Սա պահանջում է մակրոտնտեսական, տեխնիկական միջոցներ, բայց քաղաքացիները պետք է ավելի քիչ օգտվեն ջեռուցման համակարգից։ Գազի սպառումը նվազեցնելու համար անհրաժեշտ են անհատական ​​ջանքեր։ Դա նույնն է, ինչ երաշտի ժամանակ ջրի սպառումը նվազեցնելը կամ համավարակի ժամանակ դիմակ կրելը»,- ասել է նա։

«Մենք շատ ուշ սկսեցինք նվազեցնել ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը, բայց լավ է ուշ, քան երբեք։ Երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, մենք խոսում էինք ռուսական գազից մեր կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին, բայց փոխարենն ավելացրեցինք այն»,- շեշտել է Բորելը։