Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ Բախտիյար Գաջիեւը՝ ի նշան բողոքի, փորձել է ինքնահրկիզվել ներքին գործերի նախարարության շենքի դիմաց, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Քաղաքացի Բախտիյար Գաջիեւը՝ բողոքելով իր դեմ բողոքի հիման վրա կատարված հետաքննության դեմ, մարտի 9-ին ժամը 14:30-ի սահմաններում մեքենայով մոտեցել է ՆԳՆ վարչության շենքի մոտ։ Բաժնի աշխատակիցները նրան զգուշացրել են, որ մեքենան այս վայրում կանգնեցնել չի կարելի։ Այնուհետ նա աշխատակիցներին ցույց է տվել մեքենայում գտնվող դյուրավառ հեղուկը եւ սպառնացել ինքն իրեն այրել։ Ոստիկանության ծառայողները միջամտել են, բացել են մեքենայի դռները եւ դուրս բերել վառելիքը։ Գաջիեւին տարել են ոստիկանության համապատասխան բաժին՝ պարզելու բողոքի պատճառները։ Հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։