Ռոտերդամի նավահանգիստ ռուսական նավերի մուտքի արգելքն «առայժմ չի քննարկվում», քանի որ ցանկացած նման քայլ պետք է որոշվի եվրոպական մակարդակով։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ Փարիզ կատարած այցի ժամանակ, որտեղ նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Reuters-ը։

Չորեքշաբթի օրը նավթի գներն աճել են մինչեւ 130 դոլար մեկ բարելի դիմաց՝ առաջարկի հնարավոր շոկի մտավախության պատճառով, քանի որ ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի ներմուծումը, ինչպես նաեւ այն նշանների ֆոնին, որ որոշ գնորդներ կհրաժարվեն դրանից: