Օսլոյում տեղի է ունեցել նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի գործով առաջին փակ դատական նիստը, ով Օսլոյի կենտրոնում պայթյուն էր կազմակերպել, ապա Ուտոյայում գտնվող երիտասարդական ճամբարում արյունահեղության հեղինակ դարձել: Դատական լսումների ժամանակ դատավոր Կիմ Հեգերը առաջարկել է Բրեյվիկին հսկողության տակ առնել, հայտնում է The Telegraph-ը:
Դատական նիստի ժամանակ, որը տեւել է մոտ 40 րոպե, Բրեյվիկը մեղադրվել է ահաբեկչության մեջ, սակայն նա հրաժարվել է ընդունել մեղքը: Իսկ պայթյուն ու հրաձգություն կազմակերպելը նա չի հերքել: Ինչպես նշվում է դատարանի հայտարարության մեջ, Բրեյվիկը հայտնել է, որ «ցանկացել է փրկել Նորվեգիան», միաժամանակ պահպանել Եվրոպան «մահմեդական կլանումից»:
32-ամյա Բրեյվիկը մենախցում կնստի առնվազն մինչեւ օգոստոսի 22-ը: Նրան արգելված է մինչեւ սեպտեմբերի 26-ը՝ կալանքի ժամկետի լրանալը, այցելուներ ընդունել, նամակներ ստանալ ու թերթեր կարդալ կամ հեռուստացույց դիտել: Դատալսման ժամանակ Բրեյվիկը զգուշացրել է, որ «մեր կազմակերպությունում կա եւս երկու բջիջ», որը կշարունակի իր գործունեությունը:




























