Ազգային ժողովի մարտի 9-ի արտահերթ նիստում պատգամավորները վավերացրել են «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին»» նամակ-համաձայնագիրը։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 30։

Հիշեցնենք, որ արտահերթ նիստը կառավարության նախաձեռնությամբ է գումարվել։