Եվրամիությունը չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից ու գազից, զգուշացրել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, հայտնում է CNN-ը։
«Մենք պետք է քննարկենք մեր խոցելիությունը՝ ռուսական նավթից եւ ռուսական գազից մեր կախվածության առումով: Ես կոչ չեմ անի այսօր դադարեցնել մեր նավթի եւ գազի մատակարարումները Ռուսաստանից»,- Փարիզում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ռյուտեն։
Նա նշել է, որ ԵՄ-ին Ռուսաստանից մատակարարումներն անհրաժեշտ են՝ դա անվանելով «տհաճ ճշմարտություն»։
Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր այս տարի ռուսական գազի ներկրումը երկու երրորդով կրճատելու եւ «մինչեւ 2030-ը» ռուսական նավթի ու գազի ընդհանուր պահանջարկը վերացնելու պլանների մասին:





























