Այսօր` հուլիսի 25-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Նոյեմբերյանում: NEWS.am-ի տեղեկություններով առավոտյան ժամը 11-ի սահմաներում Նոյեմբերյանի տարածքի Բերդավանի Սալկուտ կոչվող հանդամասի սարալանջով իջնելիս, շրջվել է «ԳԱԶ 66» բեռնատարը:
Վթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մահացել է մի տղամարդ ու մանկահասակ մի երեխա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկատվությունը: Վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ավելացրեց, որ զոհերից մեկը երեք ամսական երեխա է (ծնվել է այս տարվա ապրիլի 24-ին), իսկ մյուսը` 37 տարեկան է: Բացի այդ, 11 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:




























