Երեւանում հուլիսի 23-ի երեկոյան Լենինգրադյան փողոցի թիվ 111 էլեկտրասյան մոտ ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միմյանց են բախվել 65-ամյա Սամվել Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի եւ անհայտ մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով Սամվել Մ.-ի ուղեւորուհի` ՌԴ քաղաքացի, 38-ամյա Իրինա Մ.-ն մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության «Արմենիա» բժշկական կենտրոն եւ բուժօգնություն ստանալով ` գնացել է:
Կատարվում է քննություն:




























