Հուլիսին Հայաստանի 11 քաղաքացիներ Վրաստանի քաղաքացիություն են ստացել:
Ընդհանուր առմամբ, հուլիսին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 116 օտարերկրացի, որոնցից 91-ն ապրում է Ռուսաստանում, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Վրաստանի քաղաքացիություն են ստացել նաեւ Տաջիկստանի 2 քաղաքացի, 2 եգիպտացի, Մոլդովայի 2 քաղաքացի եւ Ուզբեկստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Իռլանդիայի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Իսրայելի մեկական քաղաքացիներ:




























