ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախարարների հանդիպումն անցկացվում է Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների շփումը կայացել է Բելառուսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների երեք փուլից հետո։
Մինչ այժմ Ռուսաստանին եւ Ուկրաինային հաջողվել է պայմանավորվել մի շարք քաղաքներից խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքների կազմակերպման, սննդի եւ դեղորայքի առաքման շուրջ՝ լռության ռեժիմի հայտարարմամբ, սակայն մարդասիրական միջանցքներն ամբողջությամբ չեն գործարկվել։











