Շվեդիայի կառավարությունը ցանկանում է «որքան հնարավոր է շուտ» ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսին հասցնել՝ ուկրաինական ճգնաժամի լույսի ներքո, հայտարարել է վարչապետ Մագդալենա Անդերսոնը, փոխանցում է Reuters-ը։

«Այսօր մենք ներկայացնում ենք նոր նախաձեռնություն՝ հստակ ուղերձով շվեդ ժողովրդին եւ մեզ շրջապատող աշխարհին: Շվեդիայի պաշտպանունակությունը պետք է զգալիորեն ուժեղացվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անդերսոնը։

«Սառը պատերազմի» ավարտից հետո Շվեդիայի պաշտպանական ծախսերը, որպես համախառն ներքին արդյունքի մասնաբաժին, 1980-ականների սկզբի 3 տոկոսից նվազել են՝ վերջին տարիներին հասնելով մոտ 1 տոկոսի: