BlackBerry սմարթֆոններ թողարկող կանադական Research In Motion (RIM) ընկերությունն իր եկամուտներն ավելացնելու նպատակով կկրճատի 2 հազար աշխատատեղ։ Այս մասին նշվում է RIM-ի մամլո հաղորդագրությունում, գրում է Lenta.ru-ն։
Այն մասին, որ RIM-ը մտադիր է կրճատել իր աշխատակիցների մի մասին, ընկերությունը հաղորդել էր դեռեւս հունիսին, երբ հրապարակում էր 2011-2012թթ. ֆինանսական տարվա(որը ավարտվում է մայիսի վերջին) առաջին եռամսյակի տվյալները։ Ընկերությանը շահույթը անկում է ապրել 10 տոկոսով մինչեւ 695 մլն դոլար։
Հուլիսի 25-ին RIM-ը հայտնել էր նաեւ ընկերության ղեկավար կազմում փոփոխությունների մասին։ RIM-ի գլխավոր գործադիր տնօրեն Դոն Մորրիսոնը, ով ներկայումս հիվանդության պատճառով բացակայում է, մտադիր է ընկերությունում 10 տարվա աշխատանքից հետո դուրս գալ գործից։ Մորրիսոնի պարտականությունները իր վրա կվերցնի Տորստեն Հեյնսը եւ Ջիմ Ռոուենը։



























