Թուրքիայում՝ Անթալիայում, ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի բանակցությունները, որոնք տեւել են 90 րոպե, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպումը կայացել է դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ 

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ով մասնակցում է Բելառուսի տարածքում ռուսական եւ ուկրաինական կողմերի շփումներին։