Մոսկվան պատասխան կպահանջի Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսաբանական գործունեության համար։ Այս մասին մասին ասել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Անթալիայում Ուկրաինայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբայի եւ Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանին մտահոգում է բացահայտված տեղեկատվությունն այն մասին, որ Պենտագոնն ուկրաինական տարածքում ստեղծել է մի քանի տասնյակ ռազմական-կենսաբանական լաբորատորիաներ՝ ամբողջ աշխարհում նման լաբորատորիաներ ստեղծելու իր ծրագրի շրջանակում՝ խախտելով կենսաբանական, թունավոր զենքի արգելքի մասին համապատասխան կոնվենցիան: «Մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել, պատասխան կպահանջենք»,- ասել է նախարարը։