Պաշտպանության նախարարության եւս մեկ նախկին պաշտոնյա է ձերբակալվել, հայտնում է Qafqazinfo-ն։

Երեկ պետանվտանգության ծառայության գործողության ընթացքում բերման է ենթարկվել նախարարության բնակարանային շահագործման վարչության նախկին պետ Ֆիքրեթ Միրզոեւը։ Նրան «յուրացում կամ վատնում» հոդվածով մեղադրանք է առաջադրվել։

Գնդապետ Ֆիքրեթ Միրզոեւը զբաղեցրած պաշտոնից 2020թ․ հունիսին է ազատվել։

Վերջին օրերին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՊՆ-ում իրականացրել է մի քանի գործողություններ, որոնց արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են բերման ենթարկվել։