Շերեմետեւո միջազգային օդանավակայանը մարտի 15-ից դադարեցնում է D տերմինալի աշխատանքը՝ աշխատանքի օպտիմալացման համար եւ միջազգային փոխադրումների սահմանափակման պատճառով: Օդանավակայանը թռիչքները կտեղափոխի D տերմինալից B եւ C տերմինալներ:

«Բելավիա», «Արմենիա ավիաընկերություն», Vietnam Airlines, Corendon Airlines, Korean Air, MIAT Mongolian Airlines, «Աերոֆլոտ» Cham Wings Airlines, Air India, Air Serbia ավիաընկերությունների չվերթները կտեղափոխվեն C տերմինալ։ «Աերոֆլոտ», «Ռոսիա», «Յամա», «Իկար», Nordwind Airlines, «Սեվերստալ» ավիաընկերությունների չվերթները կտեղափոխվեն B տերմինալ։ 

Օդանավակայանը ժամանակավոր կսահմանափակի D տերմինալի տարածքում ավտոկայանումն ու տեղաշարժը։