Երեք շաբաթ առաջ Մոլդովայում անհետացած Իտալիայի 34-ամյա բնակիչ Պաու Մարչելոն գտնվել է: «Նովոստի Մոլդովա» գործակալության հաղորդմամբ, ոստիկանները նրան գտել են անտառում` Լեուշեն բնակավայրից ոչ շատ հեռու: Կորած իտալացին այդ ողջ ընթացքում ապրել է անտառային վրանում` սնվելով սնկերով եւ հատապտուղներով:
Մարչելոն Մոլդովա էր եկել մի քանի ամիս առաջ, որպեսզի ամուսնանա: Նա իր հարսնացուին գտել էր ինտերնետի միջոցով: Իսկ «գնավոր» դարձել է այն բանից հետո, երբ հարսնացուի ընկերների խոսակցության ժամանակ լսել է «սպանել» բառը: Համարելով, որ այդ բառն իր մասին են ասում, նա որոշել է թաքնվել անտառում, հաղորդում է Vesti.md-ն:
Լրատվամիջոցները տեղեկություններ չեն հաղորդում, թե արդյոք իտալաիցն ամուսնացե՞լ է Մոլդովայում, թե` ոչ: Հայտնի է միայն, որ Մոլդովայի ոստիկանությունը մտադիր է օրերս իտալացուն հետ ուղարկել հայրենիք:




























