Թուրքիան ներկայումս չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Այս պահին մենք չենք նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ ցանկանում ենք բաց պահել վստահության խողովակը։ Եվ, իհարկե, մենք չենք ցանկանում, որ մեր տնտեսությունը տուժի»,- նրա խոսքը մեջբերում է Haber հեռուստաալիքը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ դաշինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից, այդ ազդանշանն ուղարկվել է նաեւ Թուրքիային։