ԱՄՆ-ում մշակվել է թափանցիկ լիթիում-իոնային մարտկոցների տեխնոլոգիան, որոնք իրենց գործողության սկզբունքով նման են սիլիկոնային իմպլանտանտների արտադրության համար օգտագործվող նյութից թափանցիկ թղթի վրա շիթային տպագրությանը:
Այս մեթոդի էությունն այն է, որ մեկ մեծ էլեկտրոդի փոխարեն օգտագործվում է 30-40 միկրոն հաստությամբ բարակ հաղորդիչների ցանց: Մարդկային աչքը չի կարող այդպիսի օբյեկտները ֆիքսել եւ այդ պատճառով ցանցը թափանցիկ կթվա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մարտկոցը ոչ միայն թափանցիկ է, այլեւ բավականին ճկուն. սարքը 100 անգամ խողովակաձեւ փաթաթվելուց հետո կորցրել է ընդամենը ծավալի 5 տոկոսը: Բացի այդ, սնուցման այս աղբյուրը կարելի բազմակի վերալիցքավորել, ինչպես սովորական լիթիում-իոնային ակկումուլյատորը:




























