Իրանի ԱԳՆ-ն համաձայնել է ժամանակավոր դադարեցնել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք ընթանում են Վիեննայում։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Վիեննայում ընթացող բանակցությունների դադարը կարող է խթան հանդիսանալ վերջնական վերադարձի նախաշեմին մնացած բոլոր հարցերի լուծման համար»,- ասել է նա։