Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին,  հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: 

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:

Տուժածներ չկան: