Ապրիլի 10-ից Ճապոնիան կսառեցնի երեք բելառուսական բանկերի ակտիվները, հայտնել են ֆինանսների նախարարությունից:

Հաղորդվում է, որ բելառուսական երեք բանկերի՝ Բելագրոպրոբմանկի, Դաբրաբիտ բանկի եւ Բելառուսի Հանրապետության Զարգացման բանկի հետ վճարումներն ու կապիտալ գործողությունները պետական թույլտվություն կպահանջեն, փոխանցում է Reuters-ը:

Պատժամիջոցները խստացնելու համար Տոկիոն մտադիր է արգելել դեպի Ռուսաստան եւս 57 ապրանքի արտահանումը, որոնք կավելացվեն ապրանքների այն ցանկի մեջ, որոնք կարող են վերաուղղվել ռազմական նպատակով օգտագործման համար: Ճապոնիայի կառավարությունն ուրբաթ ավելացրել է 31 դրույթ, այդ թվում՝ կիսահաղորդիչները, հաղորդակցման սարքավորումը, սենսորները, ռադարներն ու գաղտնագրող սարքերն իր ցանկում:

Արտահանման նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հաջորդ ուրբաթ: