Իրանը պատրաստ է առավելագույն քանակությամբ նավթ մատակարարել շուկային: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջասթեմեխրը, հաղորդում է ԻՌԱՆ-ն:

«Եվրոպական նավթարդյունաբերողները համոզված են, որ Իրանը էներգակիրների հուսալի մատակարար է, եւ հենց այդ պատճառով են եվրոպացիները փորձում վերադառնալ իրանական նավթի շուկա»,-ասել է նա:

«Իրանի ազգային նավթային ընկերությունը պատրաստ է, որ եվրոպական ընկերությունները մյուս ձեռնարկությունների հետ բավարարեն նավթի պահանջմունքն Իրանի միջոցով»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ «Իրանը լիովին պատրաստ է մատակարարել ցանկացած տեսակի նավթ, որի պահանջարկը կլինի շուկայում»: