Հնդկաստանը հայտարարել է, որ պատահաբար է արձակել հրթիռը Պակիստանի ուղղությամբ պլանային տեխնիկական սպասարկման ժամանակ «տեխնիկական անսարքության» պատճառով, հաղորդում է Reuters-ը:
«2022թ. մարտի 9-ին պլանային տեխնիկական սպասարկման ընթացքում տեխնիկական անսարքությունը հանգեցրել է հրթիռի պատահական արձակման»,-ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
«Տեղեկացել ենք, որ հրթիռն ընկել է Պակիստանի շրջանում: Չնայած դեպքը խորն ափսոսանք է առաջացնում՝ հուսադրում է փաստը, որ դրա հետեւանքով զոհեր չկան»:





























