Ռոսկոմնադզորը կավարտի Ռուսաստանի տարածքում Instagram-ի հասանելիությունը սահմանափակող գործողությունները մարտի 14-ին, ժամը՝ 00:00-ին:
«Քանի որ Instagram-ի ակտիվ օգտատերերին ժամանակ է անհրաժեշտ իրենց լուսանկարներն ու տեսանյութերն այլ սոցիալական ցանցեր տեղափոխելու, իրենց հետեւորդներին եւ կոնտակտներին ծանուցելու համար, Ռոսկոմնադզորը որոշում է կայացրել ավարտել Instagram-ի հասանելիությունը սահմանափակող գործողությունները մարտի 14-ին, ժամը՝ 00:00-ին՝ օգտատերերին տրամադրելով լրացուցիչ 48 ժամ անցումային փուլի համար»,-ասվում է կառույցի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռոսկոմնադզորը Գլխավոր դատախազության պահանջով հայտարարել է սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակելու մասին: Կարգավորիչ մարմնի հաղորդմամբ՝ դրանում տարածվում են տեղեկատվական նյութեր, որոնք պարունակում են ռուսաստանցիների, այդ թվում՝ զինծառայողների դեմ բռնի գործողություններ կատարելու կոչեր:




























