YouTube-ն անհապաղ արգելափակում է ռուսական պետական լրատվամիջոցների ալիքների հասանելիությունն ամբողջ աշխարհում, հայտարարել է ընկերությունը՝ հղում անելով քաղաքականությանը, որն արգելում է կոնտենտը, որը հերքում է կամ ոչ լիարժեք ներկայացնում բռնության՝ փաստաթղթերով լավ հիմնավորված իրադարձությունները, հաղորդում է Reuters-ը:

YouTube-ը հայտարարել է, որ «Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումն այժմ հարթակի՝ հարկադիր գործողություններ անցկացնելու մասին քաղաքականության ազդեցության թիրախում է»:

«Մեր հարթակի սկզբունքներն արգելում են կոնտենտը, որը բացառում է, խիստ նվազեցնում կամ ոչ լիարժեք ներկայացնում բռնության՝ փաստաթղթերով հիմնավորված իրադարձությունները, եւ մենք հեռացնում ենք Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժման մասին կոնտենտը, որը խախտում է մեր քաղաքականությունը»,-ասել է ներկայացուցիչ Ֆարշադ Շադլոն: «Այդ կապակցությամբ մենք ամբողջ աշխարհում անհապաղ արգելափակում ենք YouTube-յան ալիքները, որոնք կապված են ռուսական պետական ԶԼՄ-ների հետ»: