Ուկրաինական ճգնաժամի համատեքստում հայտարարությունների նկատմամբ Meta Platforms Inc-ի քաղաքականության փոփոխությունները կկիրառվեն միայն Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է Meta Platforms Inс-ի (Facebook) միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նիք Քլեգը:

Նրա խոսքով՝ քաղաքականությունը վերաբերում է ազատ խոսքը պաշտպանելու գործում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ որպես ինքնապաշտպանության դրսեւորում՝ ի պատասկան իրենց երկրնում ռազմական ներխուժման:

Նա նշել է, որ ընկերությունը փոփոխություններ չի կատարել ռուս ժողովրդի նկատմամբ ատելության խոսքի քաղաքականության մեջ: Նրա խոսքով՝ փոփոխությունները կրում են ժամանակավոր բնույթ, եւ իրավիճակը վերահսկողության տակ է:

Նշենք, որ Meta Platforms-ը, որը տնօրինում է Ֆեյսբուքն ու Ինստագրամը, ժամանակավորապես թույլ կտա մի քանի երկրներում օգտատերերին հրապարակել ռուսների եւ ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչեր «Ուկրաինայում ներխուժման համատեքստում»: Սոցցանցի ղեկավարությունը նաեւ ժամանակավորապես թույլատրել է հաղորդագրությունների հրապարակումը, որոնք կոչ են անում սպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նրա դաշնակից Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Այնուհետեւ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը խնդրել է Ռոսկոմնադզորին սահմանափակել Instagram-ի հասանելիությունը: Երկրում Facebook-ն արգելափակվել է մարտի 4-ից:

Գլխավոր դատախազությունը նաեւ խնդրել է դատարանին Meta Platforms Inc.-ը ճանաչել ծայրահեղական կազմակերպություն եւ արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում: Ընկերության աշխատակիցների նկատմամբ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ծայրահեղականությանն ուղղված կոչերի եւ ահաբեկչությանը նպաստելու առնչությամբ:

Ռոսկոմնադզորը հայտարարել է, որ կարգելափակի Instagram-ը մարտի 14-ի գիշերը: