Վրաստանում տեղի ունեցած վթարի հետեւանքով հայ տուրիստներ են տուժել:

Ըստ վրացական պարեկային ոստիկանության տվյալների, հուլիսի 26-ի առավոտյան Քութայիսիից դուրս գալու ճանապարհին միմյանց են բախվել երկու միկրոավտոբուսներ, որի բախման հետեւանքով վիրավորվել է Հայաստանի 7 քաղաքացի եւ մեկ տեղացի:

Տուժածներին տեղափոխել են Քութայիսիի հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության:

Վթարի պատճառները պարզվում են, ոստիկանությունն աշխատում է դեպքի վայրում, հաղորդում է «Գռուզիա online»-ը: