Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տրանզիտի դիմումները պահպանվում է «Գազպրոմի» պայմանագրային պարտավորությունների շրջանակում: Այդ մասին վկայում են «Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորի» տվյալները: Պահպանվում է նաեւ «Յամալ-Եվրոպա» գազատարով տրանզիտը՝ ըստ  GSA Platform-ի տվյալների:

«Սուջա» եւ «Սոխրանովկա» կայաններով ռուսական կողմից վառելիք փոխադրելու չափը կազմում է 109,5 մլն խորանարդ մետր մարտի 13-ի դրությամբ: Այդ շեմը պահպանվում է փետրվարի վերջից ի վեր, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Նախօրեին «Գազպրոմը» նաեւ ամրագրել էր  «Յամալ-Եվրոպա» գազատարի հզորությունները մարտի 13-ին մեկ ամբողջ օրով ժամում 591 հազար խորանարդ մետր ծավալով, բացի այդ, ընկերությունը հավելյալ ամրագրել էր գազատարի ծավալները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը:

Դա տեղի է ունենում խոսակցությունների ֆոնին, որը Եվրամիությունը հնարավոր է հրաժարվի ռուսական գազից՝ ի պատասխան Ուկրաինայում ռազմական գործողության: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Եվրոպայի գազի շուրջ 45 տոկոսը մատակարարվում է Ռուսաստանից: ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի հետ հնարավոր հակազդեցությանը: