Իրանի հյուսիս-արեւմուտքում Արեւմտյան Ադրբեջան նահանգի հետախուզության գործադիր տնօրենը հայտարարել է, որ նահանգում չեզոքացվել է Իսրայելի խոշորագույն լրտեսական ցանցը, հաղորդում է Mehr-ը:

«Լրտեսական ցանցը փորձել է իրականացնել դիվերսիոն գործողություններ Իրանի տարածքում, սակայն հետախուզական ուժերի զգոնության շնորհիվ այդ սպառնալիքները չեզոքացվել են»,-շաբաթ երեկոյան հայտնել է հետախուզության տնօրենը:

«Հետախուզական ուժերի գործունեության նպատակը նախապես պլանավորված դավադրությունների ձախողումն ու խմբերի ոչնչացումն է, որոնք ռիսկի են ենթարկում անվտանգությունը, ինչպես նաեւ լրտեսների եւ նրանց առաջնորդների հայտնաբերումը»,-հավելել է նա: