Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կիրակի օրը Ստամբուլում պայմանավորվել են բաց պահել կապի ուղիները եւ բարելավել հարաբերությունները՝ չնայած տարաձայնություններին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։

Երկու երկրներն էլ հատուկ պատասխանատվություն են կրում Եվրոպայում անվտանգության ստեղծման համար, որը փոխվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, եւ նրանց համագործակցության ընդլայնումը տարածաշրջանային առավելություններ կունենա, բանակցությունների արդյունքներով հայտարարել է Թուրքիայի նախագահը։