Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները կանցկացվեն վաղը, մարտի 13-ին, այժմ դրանք չեն ընթանում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է MK-ը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անանուն խորհրդականին, հայտնել էր, որ բանակցությունները կիրակի երեկոյան են տեղի ունենում։
«Ոչ։ Բանակցությունները նախատեսված են վաղը»,- մեկնաբանել է Պեսկովն այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունները արդեն երեք անգամ հանդիպել են Բելառուսում։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են մարդասիրական միջանցքների բացման հարցը։ Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ բանակցություններ նաեւ տեսաձեւաչափով են ընթանում։





























