Թուրքիան սկսել է Baykar Technologies-ի մշակած Bayraktar Kizilelma ԱԹՍ-ի նախատիպի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է գլխավոր տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը, փոխանցում է TRT-ն։
Bayraktar Kizilelma-ն կունենա «ագրեսիվ մանեւրելու ունակություն, առաջադեմ արհեստական ինտելեկտ եւ օդ-օդ մարտեր վարելու ունակություն»։
«Կառավարվող մարտական ինքնաթիռներ այլեւս չեն մշակվի։ Այսուհետ անօդաչու համակարգերը կլինեն մարտադաշտի ամենահզոր տարրերը»,- ասել է Բայրաքթարը։
Ինչպես հայտնում է Avia.pro-ն, հայտնի է, որ խոսքը ռեակտիվ, քիչ նկատելի, գերձայնային մարտական անօդաչու թռչող սարքի մասին է, որը նախատեսված է ցամաքային, ծովային եւ օդային թիրախները ոչնչացնելու համար։ Կործանիչը հագեցած է մեկ ռեակտիվ շարժիչով, բայց միաժամանակ կարող է թռչել մոտ 1,2 MAX արագությամբ եւ կարող է օդում մնալ մինչեւ 5,5 ժամ։
Բաց աղբյուրների համաձայն՝ Bayraktar Kizilelma անօդաչու կործանիչը կկարողանա օգտագործել ինչպես հրթիռային, այնպես էլ ռմբակոծիչ սպառազինություն։ Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, դրա մշակումն իրականացվել է ամերիկյան F-35-ի տարրերի բազայի վրա։





























