Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գլխավորում է Սաուդյան Արաբիային ընթացիկ էներգետիկ ճգնաժամի մեջ ներգրավելու ջանքերը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն այն հաղորդագրություններից հետո, որ Ջոնսոնը կփորձի համոզել նավթ արտադրողին ավելացնել արդյունահանումը:

The Times-ը հայտնել է, որ Ջոնսոնն այս շաբաթ կմեկնի Սաուդյան Արաբիա։ 

«Մենք որպես երկիր ուղղակիորեն կախված չենք նրանց նավթից, սակայն էներգակիրների գները եւ էներգիայի հասանելիությունը չափազանց կարեւոր խնդիր են»,- ասել է նա Sky News-ին տված հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան անտեսում է Սաուդյան Արաբիայի՝ մարդու իրավունքների ոլորտում համբավը, նա ասել է. «Ես ուրախ եմ, որ մենք կարող ենք նման հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ, երբ մենք արող ենք խոսել մարդու իրավունքների խնդիրների, ինչպես նաեւ մեր երկարաժամկետ հարաբերությունների մասին: Մենք նրանց հետ ունենք անկեղծ հարաբերություններ, եւ սա մեզ համար շատ կարեւոր երկիր է, եւ ես ճիշտ եմ համարում, որ վարչապետը ղեկավարում է այս ջանքերը՝ Սաուդյան Արաբիային էլ ավելի ներգրավելու այսօր ծավալվող  իրադարձություններին»։