Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը մարտի 15-ին կայցելի Մոսկվա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, հաղորդում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն Վիեննայում ԳՀՀԾ-ի եւ ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունները։ 

Նա հավելել է, որ արտգործնախարարը կայցելի նաեւ տարածաշրջանի մի քանի երկրներ, այդ թվում՝ Լիբանան եւ Պակիստան։