Ռուսաստանը չի կարողանա Իսրայելի միջոցով շրջանցել պատժամիջոցները, վստահեցրել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը Բրատիսլավա կատարած այցի ժամանակ, գրում է Jpost-ը։ 

Նրա խոսքով՝ Իսրայելը չի դառնա ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու միջոց։ «Արտաքին գործերի նախարարությունը համակարգում է այս հարցը գործընկերների հետ, այդ թվում՝ Իսրայելի Բանկի, ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, օդանավակայանների վարչության, էներգետիկայի նախարարության հետ»,- ասել է նա։