Ռուսաստանն ունի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակելու ինքնուրույն ներուժ եւ օգնություն չի խնդրել Չինաստանից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Интерфакс»-ը։
«Ռուսաստանն ունի գործողությունը շարունակելու ինքնուրույն ներուժ, եւ, ինչպես ասացինք, այն զարգանում է ըստ ծրագրի եւ կավարտվի ժամանակին եւ ամբողջ ծավալով»,- ասել է նա։
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը ապատեղեկատվություն է անվանել ամերիկյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե, իբր, Ռուսաստանը ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից։





























