Meta-ն տարվել է խաղով, եւ դա քիչ հավանականում է դարձնում նրա հետագա գործունեությունը Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ թեեւ ընկերությունը փորձում է ինչ-որ կերպ հեռու մնալ նախկինում թույլ տված շատ տհաճ սխալներից, բայց միաժամանակ անուղղակիորեն ընդունում է նման որոշումները։

«Այսինքն՝ այս դեպքում ընկերությունը տարվել է խաղի կանոններով, մանիպուլյացիաներով»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ դա քիչ հավանականում է դարձնում նրա հետագա գործունեությունը Ռուսաստանում։

Meta Platforms-ը ժամանակավորապես հանել է Facebook եւ Instagram սոցիալական ցանցերում ռուս զինվորականների նկատմամբ բռնություն հրահրելու արգելքը, ավելի վաղ հայտնել էր ընկերության ներկայացուցիչ Էնդի Սթոունը։ Reuters-ի փոխանցմամբ՝ նոր քաղաքականությունը թույլ է տալիս նաեւ կոչեր անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մահվան մասին։