Ռուսաստանի պատվիրակությունը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Այս մասին հայտարարել է պատվիրակության անդամ, սենատոր Ալեքսանդր Բաշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին» ։
«Որոշում է կայացվել չմասնակցել ԵԽԽՎ հանձնաժողովների եւ մարմինների աշխատանքներին, լիագումար նիստերին»,- ասել է քաղաքական գործիչը։
Բաշկինը բացատրել է, որ տիպված են եղել նման որոշում կայացնել՝ կապված վեհաժողովի աշխատանքի ակնհայտ հակառուսական ուղղությունների հետ։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ այժմ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը դադարեցնելու հարցը։




























