ՄԱԿ-ը հավելյալ 40 միլիոն դոլար կհատկացնի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից՝ ուկրաինացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Այսօր ես հայտարարում եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կհատկացնի եւս 40 միլիոն դոլար արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից՝ ամենախոցելի խավին օգնելու համար։ Այս ֆինանսավորումը կօգնի ստանալ սննդամթերք, ջուր, դեղամիջոցներ եւ այլ պարագաների անհրաժեշտ պաշարներ, ինչպես նաեւ կտրամադրի դրամական օգնություն»,- ասել է Գուտերեշը: