Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հինգշաբթի օրը հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել նոր նախագահական ժամկետի համար իր ծրագրի դրույթները, հայտնում է Les Echos թերթը։

«Նա պատրաստ կլինի երեք-չորս ժամ բոլոր լրագրողների առաջ ցանկացած թեմայով խոսել»,- մեջբերում է թերթը ֆրանսիացի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը։ «Նրան մանդատ է պետք ընտրություններից հետո երկիրը ղեկավարելու համար, ուստի ամեն ինչ պետք է շատ պարզ լինի»։

Միջոցառման ստույգ ժամը եւ վայրը դեռ չեն հաստատվել։ Ակնկալվոիմ է, որ մամուլի ասուլիսը Փարիզում կեսօրից հետո տեղի կունենա։

Մակրոնի խորհրդականների կարծիքով՝ Պուասի կոմունայում նախընտրական հանդիպման ժամանակ նրա ելույթը ակնկալվող մեդիա էֆեկտը չի տվել, ամենաքննարկվող թեմաներից մեկը մինչեւ քվեարկության առաջին փուլը իր քաղաքական հակառակորդների հետ ուղիղ բանավեճերի մեջ մտնելուց պետության ղեկավարի հրաժարվելն է։ Մակրոնի թիմը փորձում է «վերացնել նախագահի այն կերպարը, որը չի ցանկանում ռիսկի դիմել»։ Ինչպես նշում է թերթը, «Ուկրաինան այլեւս հասարակության ուշադրության կենտրոնում չէ», ինչպես եղել է վերջին օրերին, ուստի նախընտրական քարոզարշավը կարելի է սկսել։

Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին։ Երկուշաբթի օրը Սահմանադրական խորհուրդը գրանցել է նախագահական մարաթոնի 12 թեկնածուների, այդ թվում՝ պետության գործող ղեկավարին։ Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ նրան համակրում է հարցվածների մեծ մասը, ընդ որում ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո նրա վարկանիշը նկատելիորեն բարձրացել է։