Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի վարչապետ Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Անկարան կշարունակի Ուկրաինայի տարածքում հրադադարի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ ջանքերը, հայտնում է CNN Türk-ը։

Նա նշել է, որ Շոլցի հետ քննարկել է իրավիճակը եւ ռուս-ուկրաինական ներկայիս հարաբերությունների հարցը համաշխարհային օրակարգի կարեւոր թեմա է անվանել։