Իրանական պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտադիր է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը։
«Առաջնահերթ խնդիր է Մոսկվա Ռաիսիի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման քննարկումը»,- ՌԴ մայրաքաղաք ժամանելուն պես հայտարարել է Իրանի արտգործնախարարը, փոխանցում է IRNA-ն։





























