Իրանում ձերբակալվել են 49 հոգու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչները: Նրանց մեղադրում են ահաբեկչություն կազմակերպելու եւ իրականացնելու մեջ: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը` վկայակոչելով Սիստանի շրջանի վարչական կենտրոնի դատախազին: Վերջինիս խոսքով, կասկածյալների անունները չեն հայտարարվում` ելնելով անվտանգության նկատառումներից: Միայն նշվում է, որ երեքն էլ Իրանի քաղաքացիներ են:
Միեւնույն ժամանակ, Mehr գործակալությունը հաղորդում է, որ երկրի շրջաններից մեկում հոկտեմբերի 20-ին հետախուզական աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքում ձերբակալվել է խմբավորման առաջնորդը:
Պաշտոնական տվյալներով, ահաբեկչության հնարավոր կազմակերպիչը 1998 թվականից հինգ տարի ժակետով բանտ է նստած եղել եւ այն բանից հետո, երբ ազատվել է, ձեւավորել է զինված խմբավորում, որի ձեռքի գործն էր Իրանի հարավ-արեւելքում գտնվող Սարբազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Վերջինիս ձեռքի գործն են նաեւ մի շարք այլ հանցագործություններ, այդ թվում` սպանություններ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն եւ զինված հարձակումներ:
Ինչեպս ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ահաբեկչությունը, որին զոհ էր գնացել 49 մարդ, տեղի էր ունեցել հոկտեմբերի 18-ին Սարբազ քաղաքում (Սիստանի եւ Բելուջիստան գավառ): Սուննիների «Ջունջ Ալլահ» ծայրահեղական խմբավորման մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը այն ավտոմեքենայի մոտ, որում նստած է եղել «Իրանի հեղափոխության պահապաներ» կոչվող իրանական զինված ուժերի ցամաքային զորքերի ղեկավարի տեղակալը: Նա եւ մի քանի այլ բարձրաստիճան սպաներ սպանվել էին:




























