Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է մեկնաբանել Անկարայի կողմից հավելյալ ռուսական սպառազինության գնման հնարավորությունը՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամը:
«Այս պայմաններում վաղաժամ կլինի խոսել այն մասին, թե ինչ է լինելու ապագայում։ Մենք պետք է պահպանենք մեր բարեկամությունը պարոն Զելենսկու եւ պարոն Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը։
Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանից «Ս-400»-ների երկրորդ խմբաքանակի գնման շուրջ։ Վաշինգտոնը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին Ռուսաստանից նոր զենք գնելու մասին:
«Մենք, չնայած Ռուսաստանին, Ուկրաինայի համար արել ենք այն, ինչ չեն արել ՆԱՏՕ-ի անդամ երկրները, եւ մենք շարունակել ենք այդ աջակցությունը։ Նաեւ մեր մարդասիրական օգնությամբ ավելի քան 50 բեռնատար ենք ուղարկել Ուկրաինա եւ շարունակում ենք ուղարկել դրանք»,- ասել է Էրդողանը:





























