Ճապոնացի եւ ամերիկացի ծովային հետեւակայինները առաջին համատեղ դեսանտային եւ մարտական զորավարժություններն են անցկացրել Ֆուջի լեռան մոտ, հայտնում է AP-ն։
Ճապոնիան մոտ մեկ տասնամյակ է ավելացնում է իր պաշտպանական բյուջեն ու հնարավորությունները եւ այժմ վերանայում է ազգային անվտանգության իր հիմնական ռազմավարությունը՝ Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ այժմ էլ Ռուսաստանի կողմից սպառնալիքների դեպքում:
Երեքշաբթի օրը ճապոնական արագ տեղակայման դեսանտային բրիգադի 400 անդամներ եւ 600 ԱՄՆ ծովային հետեւակայիններ, որոնք տեղակայված են ճապոնական հարավային Օկինավա կղզում, համատեղ դեսանտային եւ ռազմական վարժանքներ են կատարել՝ հեռավոր ճապոնական կղզի հակառակորդի ներխուժման սցենարով։ Նրանք Osprey թռչող սարքեր, երկկենցաղ նավեր, զրահամեքենաներ եւ M777 տիպի հրետանի են օգտագործել։




























