Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը հայտարարել է Ֆորդոյի միջուկային օբյեկտում դիվերսիայի կանխման մասին, հայտնում է Mehr-ը։
«Մի խումբ մարդիկ, որոնք փորձել են դիվերսիա իրականացնել Ֆորդոյի միջուկային օբյեկտում, ոչնչացվել են ԻՀՊԿ-ի հետախուզության կողմից»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է իրանական IRIB 2 հեռուստատեսությունը, «Դավադրության հետեւում կանգնած էր Իսրայելը, որը նախկինում փորձել էր դիվերսիա իրականացնել Ֆորդոյում, սակայն անհաջողության էր մատնվել»։
«Աշխատակցին կանխիկ գումար եւ նոութբուք են տվել՝ Իրանի կարեւորագույն միջուկային օբյեկտներից մեկում սաբոտաժ իրականացնելու համար, բայց մինչ նա կհասցներ կատարել առաջադրանքը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը կարողացել է բացահայտել նրա անձը եւ ձերբակալել»։





























