Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների չորրորդ փուլն են անցկացնում։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր Telegram-ալիքում գրել է, որ հրադադարի հարցն է քննարկվում։
«Բանակցությունները շարունակվում են։ Բանակցային հիմնական հարթակում խորհրդակցությունները վերսկսվել են։ Ընդհանուր կանոնակարգման, հրադադարի, երկրի տարածքից զորքերի դուրսբերման հարցերն են...»,- նշել է նա։




























